Բանն այն է, որ Սմբատը ամիսներ առաջ կանգնեցրել է ՔՊ-ական համայանքապետի եղբոր որդուն, արձանագրել, որ վարորդն անչափահաս է, չունի վարորդական վկայական, և տեղում արձանագրություն կազմել: Եվ քանի որ հորեղբայրը ՔՊ-ական համայնքապետ է, փոքրիկ Յայլոյանը սկսել է «կուռաժիշտ» լինել, «թե տենց մեկը չկա, որ ինձ տուգանի»:
Տևական ժամանակ անց, երբ պատահական հանդիպում են պարեկին, լեզվակռվի մեջ են մտնում, իսկ հետո այն վերածվում է ծեծկռտուքի:
Այսօր իշխանական և ոչ իշխանական լրատվամիջոցներին հարցազրույց տված Խոյի վարչական ղեկավարը առանց ամաչելու փորձել է մանիպուլացնել և կեղծել իրողությունները: Նա նաև ստել է՝ ասելով, որ ծեծկռտուքի պատճառը ներանձնային է:
Նկարում պարեկային ծառայողի մեքենան է: Սմբատի մեքենան այս օրն են գցել Յայլոյանի ընտանիքի անդամները:
Լիա Սարգսյան