1911 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-19 12:21
Օրենքի դաշտում

Փաշինյանի հրահանգով Ազատի կացարանում այրված զինվորի պապիկի թևերը ոլորեցին, բերանը փակեցին ու տարան

Փաշինյանի հրահանգով Ազատի կացարանում այրված զինվորի պապիկի թևերը ոլորեցին, բերանը փակեցին ու տարան

Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ է անում Լոռու մարզում։

Սպիտակ քաղաքում նրա ելույթի ժամանակ քաղաքացիներից մեկը բացականչում էր. «Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վառեց»։

Խոսքերի հեղինակն Ազատի կացարանում այրված զինվորներից մեկի պապիկն էր։

Նիկոլ Փաշինյանն իր երկրպագուներին կոչ արեց անտեսել պապիկին, ըստ նրա, այրված զինվորի պապիկին փող են տվել, որ գա։

Նա ոստիկաններին հրահանգեց հավաքի վայրից հեռացնել տարեց մարդուն։

Արագ գործի անցան ոստիկանները, նրանք այրված զինվորի պապիկի թևերը ոլորեցին, բերանը փակեցին ու հեռացրեցին։