3045 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-22 13:39
Քաղաքական խաղադաշտ

Այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին․ Վյաչեսլավ Վոլոդին

Այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին․ Վյաչեսլավ Վոլոդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում, հայտարարել է Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը։

«Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում՝ ցինիկաբար շահագործելով մեր երկրի առաջարկած հնարավորությունները»,-գրել է Վոլոդինը՝ սոցիալական ցանցերում։

Նա հավելել է, որ Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական է։

«Միևնույն ժամանակ, պետք է որոշում կայացնել։ Մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին»,- նշել է Վոլոդինը։