1407 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-26 23:35
Քաղաքական խաղադաշտ

Մարկո Ռուբիոյի պաշտոնական այցը Հայաստան

Մարկո Ռուբիոյի պաշտոնական այցը Հայաստան

 

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ նախատեսված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։ Այցի շրջանակում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Պաշտոնական օրակարգում ներառված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Սպասվում է, որ կողմերը կանդրադառնան տնտեսական համագործակցության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տարածաշրջանային կայունության ապահովման ուղղություններով համատեղ քայլերին։