1218 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-27 20:45
Քաղաքական խաղադաշտ Աշխարհով մեկ

Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության. ԱԳՆ

Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ըստ լրատվամիջոցների, նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։

«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի»: