1713 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-01 11:56
Քաղաքական խաղադաշտ

«Զանգեզուրի միջանցքը» անպայման կկառուցվի․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» անպայման կկառուցվի․ Ալիև

Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներում։

Ըստ APA-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում։

«Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ միջև ստորագրված փաստաթղթի համաձայն»,-ասել է Ալիևը։