1794 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-01 18:00
Քաղաքական խաղադաշտ Գործարար աշխարհ

Մինչև դեկտեմբեր կմշակվեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության բոլոր մանրամասները․ Պեսկով

Մինչև դեկտեմբեր կմշակվեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության բոլոր մանրամասները․ Պեսկով

ԵԱՏՄ երկրների ղեկավարների քառակողմ հայտարարությունը ենթադրում է, որ մինչև դեկտեմբեր կմշակվեն միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր մանրամասները։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ երկրների համապատասխան գործակալությունները պետք է զեկուցեն այս հարցում իրենց առաջընթացի մասին առաջնորդներին։ «Այս ամենը պետք է քննարկվի մինչև դեկտեմբեր», – հավելել է Կրեմլի խոսնակը։