1161 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-02 18:51
Քաղաքական խաղադաշտ

Եվրոպայի հետ հարաբերությունների կառուցումը չպիտի լինի Ռուսաստանի հետ թշնամանալու հաշվին. Ռոբերտ Քոչարյան

Եվրոպայի հետ հարաբերությունների կառուցումը չպիտի լինի Ռուսաստանի հետ թշնամանալու հաշվին. Ռոբերտ Քոչարյան

Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իմ զրոյական կետից եմ սկսում, արդեն մարդիկ պիտի սարսափեն։ Ղարաբաղյան շարժումն իր զրոյական կետից սկսեց, բանակցային գործընթացը ձախողեց, բերեց պատերազմ։ Հիմա էլ հայտարարեց, որ բանակն է զրոյական կետից կառուցում. սա ամենից վտանգավոր հայտարարությունն է։ Իր զրոյական կետը դա զրոյացման կետն է։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Բերդում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ նախորդ՝ 2021 թվականի ընտրական հանդիպումից անցել է հինգ տարի, և եթե այն ժամանակ իշխանությունը խոսում էր Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից ու Արցախի ինքնորոշման իրավունքից, ապա այսօր խոստացածի ճիշտ հակառակն է արել։

«Այս քարոզարշավը վերածվել է ատելության, թշնամանքի, ուղղակի թույն են շաղ տալիս բոլոր տեղերում։ Ավելի տոքսիկ քաղաքական միավոր ես չեմ տեսել, և դա միայն այն պատճառով է, որ ասելիք չունեն։ Խոսում են խաղաղության մասին։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, երկիրն ամենից խաղաղն է եղել, պատերազմ չի եղել, նույնիսկ միջին ծավալի միջադեպ չի եղել սահմանին, բայց ոչ ոք իմ տարիներին խաղաղությունից չէր խոսում, որովհետև այն կար։ Խաղաղության մասին խոսում են այն ժամանակ, երբ այն կասկածելի է կամ չկա»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանի պնդմամբ՝ գործող իշխանության քայլերը միտված են հայկական ինքնության ու տնտեսության զրոյացմանը, ինչը կառավարվում է արտաքին ուժերի կողմից։

«Հինգ տարի առաջ, երբ մշակույթի նախարարությունը կրճատվեց, չորս տարի անց պարզվեց՝ մեր ինքնության վրա հարձակվելու համար են անում։ Սփյուռքի նախարարությունը կրճատեցին՝ սփյուռքը Հայաստանից օտարելու համար։ Հիմա ինձ համար հասկանալի է, թե ինչու են փակել գյուղնախարարությունը՝ ուղղակի փորձում են վերացնել գյուղատնտեսությունը։ Անտեղի, անիմաստ հրահրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, և ամեն օր նոր սահմանափակումներ են մտցնում գյուղմթերքի արտահանման վրա։ Իրեն կառավարող ուժերն են սա մտածում՝ մեր շուկան փորձում են ազատել ադրբեջանական և թուրքական ապրանքների համար»,- ասաց նա։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ դաշինքի առաջնորդը ձևակերպեց իրենց հստակ բանաձևը։

«Մենք՝ «Հայաստան» դաշինքը, Եվրոպայի հետ հարաբերություններին դեմ չենք և երբեք դեմ չենք եղել։ Իմ նախագահության ժամանակ ավելի լայնածավալ հարաբերություններ ենք ունեցել։ Մեր հարցը հետևյալն է՝ լինենք բոլորի հետ։ Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կառուցումը չպիտի լինի Ռուսաստանի հետ թշնամանալու հաշվին կամ շնորհիվ։ Ոչ թե «կամ-կամ», այլ «և՛-և՛»։ Մի՛ մխրճվիր գերպետությունների շահերի արանքը, ջախջախվելու ես, երկիրը փոքր է»,- ասաց Քոչարյանը։

Քոչարյանը վստահեցրեց, որ իրենց թիմն ունի անհրաժեշտ փորձն ու գիտելիքները ստեղծված իրավիճակը շտկելու համար, իսկ գյուղացիների ու ֆերմերների համար ստեղծված խնդիրն