2190 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-08 13:42
Քաղաքական խաղադաշտ

Մենք հավատացել ենք, որ դուք պայքարում եք ոչ թե հանուն մանդատի, այլ՝ հանուն հայրենիքի և Եռաբլուրի. զոհվածների ծնողները ընդդիմությանը կոչ են անում չվերցնել մանդատները

Մենք հավատացել ենք, որ դուք պայքարում եք ոչ թե հանուն մանդատի, այլ՝ հանուն հայրենիքի և Եռաբլուրի. զոհվածների ծնողները ընդդիմությանը կոչ են անում չվերցնել մանդատները

«Որդիների կանչ» ՀԿ-ն կոչ-հորդորով դիմել է ընդդիմությանը։

«Որևէ պարագայում չլեգիտիմացնել հունիսի 7-ի աննախադեպ իշխանական ճմշման, իշխանական կոռուպցիայի և իրավական բռնությունների ներքո անցկացված Ազգային Ժողովի ընտրությունները, քանի որ մենք հավատացել ենք, որ դուք պայքարում եք ոչ թե հանուն մանդատի ու պաշտոնի, այլ՝ հանուն հայրենիքի և Եռաբլուրի»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ըստ ԿԸՀ նախնական արդյունքների՝ ընդդիմությունից խորհրդարան են անցնում «Ուժեղ Հայաստան»-ն ու «Հայաստան» դաշինքը։