1893 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-24 18:45
Քաղաքական խաղադաշտ

ՔՊ-ին մեծ անակնկալներ է սպասվում. Գառնիկ Դավթյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գառնիկ Դավթյանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում անդրադարձավ իշխանությունների գործողություններին՝ նշելով, որ դրանք, իր գնահատմամբ, նման են Ադրբեջանում ընդդիմության նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին։

«Նախ պետք է արձանագրենք, որ այս բռնաճնշումները շատ նման են Ադրբեջանում ընդդիմության նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին։ Հաշվի առնելով, որ Հայաստանում իրավունքն այլևս ինքնասպան եղած է, նման մոտեցումները մեզ համար սպասելի էին։ Այսօրվա գործընթացները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի մարսել, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես չունի կառավարելի ընդդիմություն։ Իմ կարծիքով՝ նրա նպատակն այն է, որ Հայաստանում լինի այնպիսի ընդդիմություն, որպեսզի հեշտությամբ իրականացնի Ադրբեջանի՝ Իլհամ Ալիևի պահանջները, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների մասով»,- ասաց Դավթյանը։

Անդրադառնալով խորհրդարանում իրենց հետագա գործունեությանը՝ նա նշեց.

«Եթե ՔՊ-ն մտածում է, որ ուժի կիրառմամբ կարող է հասարակության մեջ բացասական ընկալում ձևավորել մեր նկատմամբ, ապա շտապեմ հիասթափեցնել՝ իրենց էլ անակնկալներ են սպասվում Ազգային ժողովում։ Մենք չենք խուսափում որևէ զարգացումից և պատրաստ ենք ամեն զարգացման»։