1368 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-28 15:30
Քաղաքական խաղադաշտ

Հայաստանն ու ԵԱՏՄ-ն քննարկել են տեխնիկական խոչընդոտների վերացման հարցերը

Հայաստանն ու ԵԱՏՄ-ն քննարկել են տեխնիկական խոչընդոտների վերացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առկա տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները։