«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. թալան չկա, կա քաղաքական առևտուր․
8 տարի շարունակ «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին խոսող իշխանությունն այսօր դիմում է ծայրահեղ քայլի, որովհետև նրա առջև դրված են երկու վտանգավոր պահանջներ․
Ներքին՝ Ալիևի պահանջը․ Փաշինյանը չունի ռեսուրս՝ Բաքվի պարտադրած Սահմանադրությունը հեշտությամբ փոխելու։ Ուստի նա չեզոքացնում է համախմբման ընդունակ միակ լիդերին, որպեսզի Ալիևին ցույց տա, թե «իրավիճակը վերահսկում է»։
Արտաքին՝ Արևմուտքի պահանջը․ Հայաստանին մղում են Ռուսաստանի հետ կապերի վերջնական խզման՝ մեզ սարքելով երկրորդ Ուկրաինա։ Բայց առանց եվրոպական սահմանների Հայաստանը պարզապես մնալու է թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճույքին։
2018-ին Քոչարյանին կալանավորեցին՝ Արցախը հանձնելու համար։
Այսօր նրան կալանավորում են՝ Հայաստանի պետականությունը զիջելու համար»։