1023 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-31 12:51
Օրենքի դաշտում

Մարդ ամաչում է խոսել իր տնային կալանքի մասին, երբ Գագիկ Ծառուկյանից մինչև Ռոբերտ Քոչարյան անազատության մեջ են. Արմեն Աշոտյան

Մարդ ամաչում է խոսել իր տնային կալանքի մասին, երբ Գագիկ Ծառուկյանից մինչև Ռոբերտ Քոչարյան անազատության մեջ են.  Արմեն Աշոտյան

Մարդ ամաչում է խոսել իր կալանքի մասին, երբ Գագիկ Ծառուկյանից մինչև Արեգնազ Մանուկյան, Ռոբերտ Քոչարյանից մինչև Անդրանիկ Թևանյան, Աշոտ Սարգսյանից մինչև Աշոտ երկաթ՝ մարդիկ պրոբլեմների մեջ են, անազատության մեջ են՝ բառի ճաղային իմաստով։ Այս առումով նախորդ կալանքի ժամանակ, երբ 4-5 հոգի էր քաղբանտարկյալ՝ ավելի հեշտ էր խոսել տնային կալանքի մասին։ Այս մասին իր գործող դատական նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Տնային կալանքը հավասարեցված է կալանքին, այստեղ որևէ կասկած չկա, մարդիկ չմտածեն, որ դա ավելի թեթև ռեժիմ է, բայց ես ուզում եմ ասել, որ բանտախցում գտնվող մարդիկ ունեն իրականում հոգեբանական աջակցության խնդիր։

Այսօր Հայստանում մի իրավիճակ է, երբ սովորական են դարձել բազմաթիվ բաներ. ապօրինությունը սովորական է, բանտարկությունը սովորական է, անբարոյականությունը սովորական է, մեզ օվերտոնի պատուհան չէ, մի հսկայական «շուշաբանդ» են բացել, այն աստիճանի, որ ամեն բան դարձել է սովորական, ոչ մի բան նորմալ չի, ոչ մեկ չի չեղարկել մեր ծնողներից ստացած դաստիարակությունը, որ չարը ու բարին իրարից տարբերվում են, սևը ու սպիտակը իրարից տարբերվում են»։