1740 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-03 13:33
Քաղաքական խաղադաշտ

«Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ է դրել ՌԴ նախագահին․ երկաթուղու կոնցեսիայի հարցը պետք է լուծվի»

«Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ է դրել ՌԴ նախագահին․ երկաթուղու կոնցեսիայի հարցը պետք է լուծվի»

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Պուտինի կողմից հանրաքվե անցկացնելու վերջնագրի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ինքն էլ է խիստ երկընտրանքի առաջ դրել, ասել է՝ այսպես շարունակել չի կարելի, երկաթուղու կոնցեսիայի հարցը պետք է լուծվի։

«Ինչո՞ւ վերնագիր չկա՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց ՌԴ նախագահին», ինչի՞ չկա։ Գիտե՞ք ինչի չկա, որովհետև մեր քաղաքական մտածողությունը շարունակում է մնալ ԽՍՀՄ կենտկոմի տրամաբանության մեջ՝ «վայ, Մոսկվայից զանգեցին, կոնյակ ճարեք վռազ»»,-կատակեց Փաշինյանը։

Նա լրջանալու կոչ արեց։