2010 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-04 13:03
Օրենքի դաշտում

Բաքվում հայ գերիների խաչի դաջվածքները այրել-հեռացրել են․ Սիրանուշ Սահակյան

Բաքվում հայ գերիների խաչի դաջվածքները այրել-հեռացրել են․ Սիրանուշ Սահակյան

Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները, տարաբնույթ զեկույցներում կան այս մասին արձանագրումներ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ գերիներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը։ Եղել են դեպքեր, երբ արձանագրել ենք, որ հարկադրել են Ղուրան ընթերցել»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ նման փաստերն արդեն իսկ վկայում են, որ քրիստոնյա լինելն ավելի խոցելի է և քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնում է երկխոսությունն Ադրբեջանի հետ։