261 դիտում, 40 րոպե առաջ - 2026-09-25 16:18
Քաղաքական խաղադաշտ

«Ժողովուրդը պարտավոր է ոտքի կանգնել»․ Կարապետյան

«Ժողովուրդը պարտավոր է ոտքի կանգնել»․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Տիգրանաշենի վերաբերյալ հանրային վերաբերմունքին և հնարավոր դիմադրությանը։

Լրագրողը Կարապետյանից հետաքրքրվել է՝ արդյոք ժողովուրդը կարող է ոտքի կանգնել և դիմադրություն ցույց տալ, եթե իշխանությունը պատրաստվի Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին։

«Եթե ճիշտ աշխատանք տանենք, իհարկե, ժողովուրդը պարտավոր է ոտքի կանգնել»,- պատասխանել է Կարապետյանը։

Լրագրողները Կարապետյանից նաև հետաքրքրվել են Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։

Հարցին, թե ինչպես է գնահատում ներքաղաքական խոսույթը ՄԱԿ-ի ամբիոն հասցնելը, Կարապետյանը պատասխանել է․

«Ինձ թվում է՝ ինքը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում էր իրենց ընտրողների համար։ Ինձ թվում է՝ իր ընտրողների կյանքը մի 50 տարով երկարեց էդ ելույթից հետո»։

Լրագրողի ճշտող հարցին՝ «Գելափին չե՞ք վստահում», Կարապետյանը պատասխանել է․

«Մեր հարցումներին եմ վստահում»։