69 դիտում, 47 րոպե առաջ - 2026-10-08 17:00
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանն ու Միրզիյոևը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը

Փաշինյանն ու Միրզիյոևը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը

Թուրքմենբաշիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային փոխգործակցության խթանումը: