384 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 12:07
Հայաստանով մեկ

Փաշինյանը ողջունել է Աջափնյակում Երևանի քաղաքապետարանի գործողությունները

Փաշինյանը ողջունել է Աջափնյակում Երևանի քաղաքապետարանի գործողությունները

Վերջին օրերին շատ է քննարկվում Աջափնյակում տեղի ունեցող գործընթացները: Ես ուզում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Մեղմ ասած, ողջունում եմ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած գործընթացները, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ մենք 2018 թվականից էինք, ըստ էության, այդ գործընթացները սկսել Երևանի կենտրոնում:

Սկսվեց, բայց հետագայում այդ քաղաքական կամքը չշարունակվեց, չարտահայտվեց, ինչ պատճառներով՝ էական չէ, բայց ես ուզում եմ ասել, որ մենք այդ օրակարգից երբեք, ոչ մի վայրկյան չենք հրաժարվել, այլ բան է՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները ինչքանով են տվել հնարավորություն, որ մենք գնանք այդ ճանապարհով»-նշել է նա: