288 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-21 11:11
Հայաստանով մեկ

Արթուր Պողոսյանը ծառայողական վկայականներ է հանձնել նորանշանակ քննիչներին

Արթուր Պողոսյանը ծառայողական վկայականներ է հանձնել նորանշանակ քննիչներին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է նորանշանակ քննիչներին:

Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին և հանձնել նրանց ծառայողական վկայականները:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է քննիչների վարքագծի կանոնների անվերապահ պահպանումը, քաղաքացիների հետ շփումներում հարգալից ու համբերատար վերաբերմունքի ցուցաբերումը, ինչպես նաև քրեական վարույթների նախաքննության պատշաճ և արդյունավետ կազմակերպումը:

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր քննիչի անաչառ ու պրոֆեսիոնալ աշխատանքից է կախված հանրության վստահությունը ողջ իրավապահ համակարգի և արդարադատության նկատմամբ:

Ամփոփելով հանդիպումը՝ Արթուր Պողոսյանը նշել է, որ քննիչի պաշտոնում նշանակվելը մասնագիտական գործունեության սկիզբն է, և միայն ամենօրյա հետևողական աշխատանքով է հնարավոր ապահովել մասնագիտական շարունակական առաջընթաց: