291 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-21 12:34
Հայաստանով մեկ Օրենքի դաշտում Քաղաքական խաղադաշտ

«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավանում ձերբակալությունները քաղաքական հաշվեհարդար է համարում

«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավանում ձերբակալությունները քաղաքական հաշվեհարդար է համարում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարությունը է տարածել․

Մենք այսօր ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման։
Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից ընդամենը օրեր առաջ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և 14 համակիր։

Քաղաքական դրդապատճառներով և նպտակահարմարությունից ելնելով` կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր։
Սա ժողովրդավարություն չէ։  Սա իշխանությունն ամեն գնով պահելու  նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը, իսկ քաղաքական հաշվեհարդարը ներկայացվում է որպես արդարադատություն։