342 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-12 12:58
Հայաստանով մեկ

Էդգար Սողոմոնյան․ Հաղթանակները՝ Հայաստանին, ուժը՝ երեխաներին

 

\n\n

MMA (ECF) վարկածով աշխարհի բազմակի և բացարձակ\nչեմպիոն Էդգար Սողոմոնյանը կրկին Հայաստանում է։ «Իշխանության» հետ զրույցում մարզիկը\nպատմում է, որ հայրենիքի հանդեպ անսահման սերն ու մանկության բակի հիշողությունները\nմշտապես իրեն վերադարձնում են տուն։ Նրա խոսքերով՝ ամեն այց Հայաստան ոչ միայն կարոտի\nսփոփում է, այլ նաև առիթ՝ երեխաներին փոխանցելու ուժի, համերաշխության և բարի գործերի\nգաղափարը.

\n\n

«Ես ունեմ բակի երեխաներ՝ ահավոր շատ են։ Ամեն տարի ասում\nեմ՝ սիրեք իրար, բարի գործ անենք։ Մնացած բակի երեխաներին էլ ենք հրավիրում։ Ուզում\nեմ, որ մենք միշտ ուժեղ լինենք ու համախմբված»։

\n\n

Սողոմոնյանը Հայաստան է եկել նաև նոր հայրենանվեր նախաձեռնությամբ։\nՆրա ստեղծած ETSO House բրենդի անվան տակ շուտով կբացվի երեխաների համար նախատեսված\nժամանցային կենտրոն, որտեղ Արցախի պատերազմում զոհված հերոսների երեխաները կկարողանան\nիրենց ծննդյան տոները անցկացնել անվճար կամ հատուկ պայմաններով։

\n\n

Պրոֆեսիոնալ ռինգում Էդգար Սողոմոնյանը յոթ անգամ հաղթանակ\nէ տարել MMA վարկածով՝ բարձրացնելով Հայաստանի դրոշը և միջազգային ասպարեզում հնչեցնելով\nՀայաստանի անունը։

\n\n

Մարզիկը հիշում է նաև դեպքեր, երբ ադրբեջանցի մրցակիցները\nհրաժարվել են դուրս գալ իր դեմ։ Այնուամենայնիվ, մեկ անգամ, ադրբեջանական կողմից հովանավորվող\nմարզիկի հետ մենամարտելիս, նա հաղթանակ է տարել հենց պատերազմի օրերին.

\n\n

«Դրանից հետո ադրբեջանցիների կողմից հովանավորվել է ինչ-որ\nմարզիկ, և ես նրա հետ մենամարտել եմ, գրանցել եմ հաղթանակ՝ հենց պատերազմի ժամանակ»։

\n\n

2020 թվականի պատերազմի օրերին ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալն\nանհնար էր, ուստի Սողոմոնյանը որոշեց պայքարել ռինգում՝ դա համարելով հայրենիքին աջակցելու\nմի ձև։ Նա մենամարտեց ադրբեջանցի մրցակցի դեմ և հաղթեց՝ հաղթանակն ու ուժը նվիրելով\nՀայաստանին։

\n\n

«Ես ամեն ինչ արեցի, Աստված ինձ էդ ուժը տվեց, որ կարողացա\nհաղթահարել ու չեմպիոն դարձա»։

\n\n

Էդգար Սողոմոնյանը պատմում է նաև մի դրվագ, երբ, լինելով\nԱՄՆ քաղաքացի, պարտավոր էր ռինգ դուրս գալ ամերիկյան դրոշով, սակայն ընտրեց Հայաստանի\nեռագույնը՝ դրա համար վճարելով 5000 դոլարի տուգանք։

\n\n

«Նյու Յորքում միակ հայն եմ եղել Իսիեֆում, որ Արցախի դրոշ\nբարձրացրեցի ռինգում։ Դա եղել է 2023 թվականին։ Ես միշտ Միացյալ Նահանգների դրոշի հետ\nիմ դրոշն եմ առաջինը բարձրացնում, և այնտեղից կոչ եմ անում՝ մենք հզոր ենք միասին՝\nՀայաստան»։

\n\n

Մեր նկարահանման օրը Էդգար Սողոմոնյանը արժանացավ շնորհակալագրերի\nև պարգևների։ Ֆիդայինների միության նախագահ Սեյրան Չիլինգրյանը, Միջազգային ոստիկանության\nՀայաստանի գրասենյակի ղեկավար Գրիշա Սարգսյանը և Ղազախների միության ներկայացուցիչը\nնրան հանձնեցին պատվավոր պարգևներ։

\n\n

Օրվա կարևոր խորհրդանիշներից էր նաև Հայոց շղթայի փոխանցումը՝\nյուրօրինակ ավանդույթ, որն ամեն շաբաթ փոխանցվում է մեկ արժանավոր հերոսի։ Այն այս\nանգամ փոխանցվեց Արցախի պատերազմի մասնակից Հայկ Ստեփանյանից՝ վստահությամբ և հպարտությամբ։

\n\n

Էդգար Սողոմոնյանը շարունակում է իր գործը՝ վստահ լինելով,\nոր ուժը, համերաշխությունն ու հայրենասիրությունը փոխանցվում են գործով, ոչ միայն խոսքով։

\n\n