318 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-02 08:33
Հայաստանով մեկ

Արգելափակումից դուրս է բերվել 206 տրանսպորտային միջոց, 387 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն

Արգելափակումից դուրս է բերվել 206 տրանսպորտային միջոց, 387 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 08։00-ից, մինչև հունվարի 2-ը՝ ժամը 08։00-ն, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 206 տրանսպորտային միջոց և 387 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: