819 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-20 09:41
Հայաստանով մեկ

Գողթանիկի ջրվեժում ողբերգական դեպք․ ջրասուզակը 6 մետր խորությունից դուրս է բերել քաղաքացու դին

Գողթանիկի ջրվեժում ողբերգական դեպք․ ջրասուզակը 6 մետր խորությունից դուրս է բերել քաղաքացու դին

Հուլիսի 19-ին՝ ժամը 15։55-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվում: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը։

Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել։

Որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: