393 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-02 09:43
Կրիմինալ

Ամուսիններով գրավի տակ գտնվող\nտունը երկու անգամ վաճառքի են հանել՝ հափշտակելով միլիոնավոր դրամներ

Ամուսիններով գրավի տակ գտնվող\nտունը երկու անգամ վաճառքի են հանել՝ հափշտակելով միլիոնավոր դրամներ

«Իշխանություն» լրատվականի տեղեկութուններով՝ խարդախության\nհամար մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչներ Արման\nՎլասյանի եւ իր կնոջ՝ Անահիտ Գյուլնազարյանի նկատմամբ։ Վալասյանը «Facebook»-ում\nհայտարարություն է տեղադրել, որ վաճառում են իրենց բնակարանը՝ Արարատի մարզի\nԱրտաշատ համայնքի Մարքսի փողոցի 6-րդ շենքի 27/1 հասցեում։

Քաղաքացի Նարեկ Բադալյանը հետաքրքրվել է\nբնակարանով և կապ է հաստատել Արման Վլասյանի հետ։ Բանակցությունների ընթացքում\nՎլասյանը և նրա կինը հայտնել են, թե բնակարանը գրավադրված է «Արդշինբանկ»-ում, և\nեթե շտապ գումար չմուծեն, այն կանցնի բանկի։ Այդ հիմնավորմամբ նրանք Նարեկ\nԲադալյանին առաջարկել են վճարել կանխավճար՝ իբր գրավը փակելու համար։

\n\n\n\n\n\n

Նարեկ Բադալյանը համաձայնվել է և որպես կանխավճար փոխանցել ընդհանուր\n4 միլիոն 620 հազար դրամ։ Այդ գումարից 300 հազար դրամը նա 2024 թվականի\nհոկտեմբերի 9-ին առձեռն տվել է Արման Վլասյանին, իսկ 4 միլիոն 320 հազար դրամը\nնույն օրը փոխանցել է Անահիտ Գյուլնազարյանի բանկային հաշվին։ Պայմանավորվածության\nհամաձայն՝ կարճ ժամանակում կողմերը պետք է նոտարական պայմանագիր կնքեին։

\n\n

Բացի այդ, կողմերի միջև ձեռք է\nբերվել ևս մեկ պայմանավորվածություն․ Նարեկ Բադալյանը պարտավորվել է բնակարանի\nհամար մնացած գումարը վճարել 49 ամսվա ընթացքում՝ ամեն ամիս 300 հազար դրամ։ Այդ\nպայմանավորվածության շրջանակում նա 2024 թվականի նոյեմբերի 8-ին ևս 300 հազար դրամ\nէ փոխանցել Անահիտ Գյուլնազարյանի հաշվին, իսկ դեկտեմբերի 9-ին նույնքան գումար\nառձեռն տվել է Արման Վլասյանին։

\n\n

Այսպիսով, Նարեկ Բադալյանը նրանց\nփոխանցել է ընդհանուր 5 միլիոն 220 հազար դրամ։

\n\n

Սակայն, ըստ մեղադրանքի, այդ\nգումարը ստանալուց հետո Արման Վլասյանն ու Անահիտ Գյուլնազարյանը չեն կատարել\nիրենց խոստումները։ Նրանք ամբողջությամբ չեն մարել բանկային վարկը, ինչի արդյունքում\nբնակարանը չի դուրս եկել գրավադրումից, ինչպես նաև հրաժարվել են նոտարական կարգով\nձևակերպել բնակարանի վաճառքի պայմանագիրը։

\n\n

Ավելին, որոշ ժամանակ անց նույն\nբնակարանը կրկին վաճառքի է հանվել «Facebook»-ում՝ չնայած այն հանգամանքին, որ\nգնորդից արդեն ստացվել էր խոշոր գումար։

\n\n

Ըստ իրավապահների՝ այս կերպ Արման\nՎլասյանը և նրա կինը, խմբի կազմում գործելով, խարդախությամբ հափշտակել են Նարեկ\nԲադալյանի առանձնապես խոշոր չափերի գույքը՝ 5 միլիոն 220 հազար դրամի չափով։ Գործը գտնվում է դատարանում։