Երևի Հայաստանը միակ երկիրն է կամ եզակի երկրներից մեկն է, որտեղ կառավարությունը ոչ թե լավագույն ստանդարտներին է փորձում ձգտել, այլ ինքը հենց ներդնում է վատագույն ստանդարտները։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Քասախում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երկու-երեք օր առաջ Փաշինյանը սպառնաց, որ սպանելու է ինձ և ևս երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդներին: Հիմա հասկանում եմ, որ այս մարդը ամբողջ կյանքը մի դեղին թերթ է ունեցել և հիմա փորձում է այդ դեղին թերթի ոճը տարածել քարոզարշավի վրա»,- ասաց նա։
Երկրորդ նախագահը նշեց, որ Հայաստանում ուղղակի անընդունելի է այս ամենըև ժողովրդը կարող է վերջ դնել այս ամենին հունիսի 7-ին ընտրությունների գնալու միջոցով։
«Մենք վերացնելու ենք այս իշխանությունների արած բոլոր այն քայլերը, որոնք ամեն քայլափոխի մարդկանց համար անհարմարություններ են ստեղծում»,- ասաց երկրորդ նախագահը: