Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, ում ընտրությունների շեմին կալանավորելու որոշում են կայացրել, քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ դիմելով թիմակիցներին և Մասիսի բնակիչներին։
Համբարձումյանն ընդգծեց՝ իրեն կալանավորելով՝ պայքարը չեն կանգնեցնելու, «Կառուցող դաշինքը շարունակելու է ընտրապայքարը։
«Մեր կյանքում ոչինչ չի փոխվել, և այն մարդկանց, որոնք փորձում են մի փոքր առաջ ընկնել, պետք է հիասթափեցնեմ ․ «Կառուցող» դաշինքը՝ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ, շարունակելու է ընտրապայքարը։ Վստահ եմ, որ մասիսցին իր քվեն տալու է հենց «Կառուցող» դաշինքին»։
Դիմելով մասիսցիներին՝ Համբարձումյանն ասաց՝ ինքը հանցանք չի գործել․
«Ես այդ հանցանքը չեմ գործել, նման կեղտոտ մեթոդներով փորձում են գողանալ մասիսցու քվեն, բայց վստահ եմ, որ չի ստացվելու, մենք շարունակում ենք մեր պայքարը, շարունակելու ենք առաջ գնալ»։
Դավիթ Համբարձումյանը նշեց՝ թեպետ անձամբ չի մասնակցելու ընտրապայքարին, որովհետև ազատազրկված է լինելու, բայց հոգով և սրտով Մասիսում է լինելու․
«Լինելու եմ յուրաքանչյուրիդ կողքին»։
Դիմելով թիմակիցներին՝ Համբարձումյանն ընդգծեց․
«Հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին, հստակ քայլերով գնացեք դեպի հաղթանակ»։