204 դիտում, 18 րոպե առաջ - 2026-11-27 14:53
Հայաստանով մեկ

Մեկնարկել է նոյեմբերի անապահովության նպաստների վճարումը

Մեկնարկել է նոյեմբերի անապահովության նպաստների վճարումը

Միասնական սոցիալական ծառայությունը մեկնարկել է նոյեմբեր ամսվա անապահովության նպաստների վճարումը։

Ծառայությունից հիշեցնում են, որ անկանխիկ գործարքներ կատարելիս քաղաքացիները կարող են օգտվել 20% հետվճարից՝ ամսական մինչև 10,000 դրամի չափով։

Հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով ՀՀ տարածքում գործող առևտրի և ծառայությունների մատուցման կետերում քարտային վճարումներ կատարելու դեպքում։