564 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-10 18:16
Հայաստանով մեկ

Նոյեմբերի 11-ից երթևեկության փոփոխություն կլինի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում

Նոյեմբերի 11-ից երթևեկության փոփոխություն կլինի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում

 Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում, մասնավորապես`

Այվազովսկու փողոցում գործող լուսացույցի աջ ուղղության լրացուցիչ սեկցիայի կանաչ ազդանշանը կլինի մշտապես միացված, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Պոդգորիցայի փողոց աջ շրջադարձ կատարող փոխադրամիջոցների վարորդների համար կտեղադրվի տեղեկատու լուսային սեկցիա:

Միաժամանակ Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:Այա մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։