Սահմանադրության նոր նախագծի տեքստը նախատեսվում է հրապարակել մինչև նոյեմբերի վերջ։ Հնարավոր է՝ այն հանրությանը ներկայացվի նույնիսկ ավելի վաղ, եթե չնախատեսված հանգամանքներ չառաջանան։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ նոր Սահմանադրության տեքստի ավելի քան 90 տոկոսն արդեն քննարկվել է։
Նախարարը նշել է, որ աշխատանքները շարունակվում են, և նախագծի հրապարակման ժամկետները կարող են առաջ ընկնել նախատեսված ժամանակացույցից։