297 դիտում, 39 րոպե առաջ - 2026-11-10 12:28
Հայաստանով մեկ Օրենքի դաշտում

Արսեն Գևորգյանը մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ շտապօգնությունը արձանագրել է կենսաբանական մահը

Արսեն Գևորգյանը մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ շտապօգնությունը արձանագրել է կենսաբանական մահը

Նոյեմբերի 10-ի առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Ըստ տարածված տեղեկությունների՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը «Իշխանություն» լրատվականին հայտնեց, որ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան 1980 թվականին ծնված Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը ցուցաբերել է առաջին բուժօգնություն։

Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Գևորգյանի կենսաբանական մահը։

Քրեակատարողական ծառայությունից նաև հայտնել են, որ Արսեն Գևորգյանը կալանավորված էր հոկտեմբերի 21-ից և քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական վիճակի հետ կապված որևէ գանգատ չէր ներկայացրել։