519 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-13 15:13
Հայաստանով մեկ

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինծառայող Եփրեմ Գևորգյանը

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինծառայող Եփրեմ Գևորգյանը

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Եփրեմ Գևորգյանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում։

ՊՆ-ն սահմանափակվում է «զենքի օգտագործման կանոնների խախտում» ձևակերպմամբ՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը։

Ո՞վ է կրակել զինծառայողի վրա, արդյո՞ք կրակոցն արձակվել է մեկ այլ զինծառայողի կողմից: Այս հարցերի պատասխանը չկա։

Լիա Սարգսյան