Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին, «News.5tv.am»-ի հարցին ի պատասխան, հայտնեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:
«Այսօր՝ մոտավորապես կեսօրին, նախագիծը հանձնուքի հետ փոխանցել ենք քրեակատարողական ծառայությանը: Իմ տեղեկություններով՝ այդ նախագիծն արդեն նախագահին են փոխանցել: Ծանոթանալուց հետո՝ մոտակա օրերին, նաև կստանանք նախագահի արձագանքը, որը կհրապարակենք»,- ասաց Միկոյանը:
Ավելի վաղ նախագահ Քոչարյանը հայտնել էր, որ իրեն այդ նախագիծը չեն տրամադրել՝ «ասացին՝ արգելված է», իսկ Միկոյանը պարզաբանել էր, որ «Երևան- Կենտրոն» ՔԿՀ ղեկավարությունը պահանջել էր համապատասխան կայքից «Print Screen»-ներով տպել նախագիծը: