657 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-19 14:55
Հայաստանով մեկ

Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ․ նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել․ Մանվել Գրիգորյանի դուստր

Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ․ նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել․ Մանվել Գրիգորյանի դուստր

Գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյոթը՝ կից գրելով.

«Այսօր հորս՝ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է։

Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ։ Նա կա՛ ու կլինի իր անցած մարտական ճանապարհով, հայրենիքին նվիրած տարիներով ու թողած գործերով։ Ինչքան էլ փորձեն խեղաթյուրել, լռեցնել կամ մոռացության տալ նրա անցած ուղին, նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել։

Եկեք նրան հիշենք իր անցած ճանապարհով, իր պատմություններով ու ժպիտը դեմքին»,- գրել է նա։