1362 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-25 20:44
Օրենքի դաշտում

Սերնդեսերունդ անիծյալ են մնալու Հայ Եկեղեցու գոյության դեմ պայքարողները. Անուշ Վարդանյան

Սերնդեսերունդ անիծյալ են մնալու Հայ Եկեղեցու գոյության դեմ պայքարողները. Անուշ Վարդանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը գրում է

Սերնդեսերունդ անիծյալ են մնալու Հայ Եկեղեցու գոյության դեմ պայքարողները, Ամենայն Հայոց շնորհազարդ Հայրապետին անարգողները և հոգևորականներին վարկաբեկել փորձողները։

Պատմությունը ցույց է տվել, որ Հայ Առաքելական Եկեղեցին շուրջ 2000 տարի դիմակայել է ամենատարբեր փորձությունների։ Սակայն Եկեղեցու դեմ պայքարողների անունները պատմության մեջ մնացել են ոչ թե որպես հաղթողների, այլ որպես ժամանակի դատաստանին արժանացածների։