«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը գրել է.
《Բաժանիր, որ տիրես》 արտահայտությունը իմաստություն է, երբ ցանկանում են գրավել հակառակորդ պետությունը։ Եվ սրա հակառակն էլ է գործում միասնությամբ է հնարավոր կանխել Հայաստանը որպես հայ պետություն վերացնելու թշնամու քաղաքականությունը։
Բազմակի են արձագանքները, որ չափից շատ կուսակցությունների պատճառով, մասնատված լինելուց ընտրությունների ժամանակ ձայները փոշիանում են, իսկ պայքարի ժամանակ ժողովուրդը չի կարողանում միասնական գործող ուժ դառնալ։
Իհարկե տարաձայնություններն առկա են, ունենք քաղաքական տարբեր հայացքներ ու մոտեցումներ, անցած տարբեր ճանապարհներ, սակայն Ալիևի սահմանադրության դեմն առնելու համար հասել ենք ընդհանուր հայտարարի, որովհետև պահը օրհասական է, իսկ մեր հայ պետության, արժեհամակարգի, կրոնի, ինքնության գոյությունը վեր է այդ տարաձայնություններից:
Այս պահին արդեն կենսական է լինել միասնական` անկախ որոշակի տարաձայնություններից։