585 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-13 13:16
Հայաստանով մեկ

Տեղահանված արցախցիների հոկտեմբեր ամսվա սոցիալական աջակցության վճարումները մեկնարկել են

Տեղահանված արցախցիների հոկտեմբեր ամսվա սոցիալական աջակցության վճարումները մեկնարկել են

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող սոցիալական աջակցության հոկտեմբեր ամսվա վճարման գործընթացը։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրվում է ամսական 30 000 դրամ աջակցություն։