402 դիտում, 4 ժամ առաջ - 2026-11-13 12:20
Հայաստանով մեկ

«Սևանավանք». շրջանառության մեջ է դրվում ՀՀ 2000 դրամանոց արծաթե հուշադրամը

«Սևանավանք». շրջանառության մեջ է դրվում ՀՀ 2000 դրամանոց արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը:

«Պատմական դռներ» հուշադրամների շարք. «Սևանավանք»

«Սևանավանք» արծաթե հուշադրամը առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը: Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո:

Դիմերես` ՀՀ զինանշանը:
Դարձերես` Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486 թ.):

Հուշադրամը հատվել է «B.H. Mayer Mint» դրամահատարանում, Գերմանիա: