840 դիտում, 4 ժամ առաջ - 2026-11-13 12:45
Օրենքի դաշտում

Սպшնության փորձ․ Երևանում ձերբակալվել է հետախուզվող տղամարդը

Սպшնության փորձ․ Երևանում ձերբակալվել է հետախուզվող տղամարդը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 9-ին մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 48-ամյա մի տղամարդու։ Հոկտեմբերի 13-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։

Նախաքննությունը շարունակվում է։