465 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-13 14:32
Հայաստանով մեկ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին , 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։