1443 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-07 13:57
Հայաստանով մեկ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վրկ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, սեպտեմբերի 7-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22/վրկ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, սեպտեմբերի 10-12-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։