228 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-22 12:48
Հայաստանով մեկ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին, 25-27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, սեպտեմբերի 25-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։