«Հաղթելու է Հայաստանի ժողովուրդը և ՀՀ անկախության պահպանումը»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
Սամվել Կարապետյանի և ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչների կալանավորումները Փաշինյանի՝ համոզման գործընթաց սկսելու փորձն են, իսկ ընդդիմության հայտարարած կոնսոլիդացիայի գործընթացում ո՞վ կհաղթի․ լրագրողի հարցին ի պատասխան՝ Գևորգյանը նշել է, որ հաղթելու է Հայաստանի ժողովուրդը։
«Մեր պահանջը հստակ է․ մենք ասում ենք՝ ո՛չ Ալիևյան Սահմանադրությանը և այո՛՝ ՀՀ Սահմանադրության պահպանմանը։ Այս ճնշումների ֆոնին ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավոր լինի պարտադրել Ալիևյան Սահմանադրությունը»,- նշել է Անդրանիկ Գևորգյանը։