705 դիտում, 5 ժամ առաջ - 2026-11-06 14:46
Հայաստանով մեկ

Գազի գինը կթանկանա՞․ պարզաբանում է ՀԾԿՀ նախագահը

Գազի գինը կթանկանա՞․ պարզաբանում է ՀԾԿՀ նախագահը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այս պահին «Գազպրոմ»-ից գազի գնի փոփոխության վերաբերյալ պաշտոնական ծանուցում չի ստացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԾԿՀ նախագահը՝ հույս հայտնելով, որ գազի թանկացում չի լինի։

Նրա խոսքով՝ եթե Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին բարձրանա 30%-ով, ապա ներկայիս՝ 1000 խմ-ի դիմաց 174.46 դոլարի փոխարեն կկազմի 226.8 դոլար։

Իսկ ԵԱՏՄ-ի առաջարկած 69% թանկացման դեպքում սահմանին գազի գինը կհասնի 294.8 դոլարի։ ՀԾԿՀ նախագահի հաշվարկով՝ այդ դեպքում գազի սակագնի վրա ազդեցությունը կկազմի 3.3%։