2229 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-07 12:25
Քաղաքական խաղադաշտ Օրենքի դաշտում

«Սա քաղաքական վրեժխնդրություն է, որի գինը վճարում են հազարավոր աշխատակիցներ»․ Տոնոյան

«Սա քաղաքական վրեժխնդրություն է, որի գինը վճարում են հազարավոր աշխատակիցներ»․ Տոնոյան

Տնտեսությունը փշրելուն ուղղված այդ գործընթացը լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են գործազուրկ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Ահազանգեր ենք ստանում ստեղծված իրավիճակի հետ կապված, քանի-որ նախօրեին տասնյակ ընկերություններ կապարակնքվել են, 10,000 ավելի աշխատակիցներ մատնվել են հարկադիր պարապուրդի, տնտեսության ողնաշարը կոտրելու հետևողական այս նախաձեռնությունը չեմ հասկանում, թե որքանով է հարմար, չնայած՝ հասկանում եմ, որ քաղաքական վրեժխնդրությունից դրդված ցանկացած գնով նպատակին հասնելու անհագուրդ ու մեծ ցանկություն ունեն ներկա իշխանությունները:  Երեկ ուշ երեկոյան դադարեցվել է նաև «Փարավոն» ռեստորանի գործունեությունը, իսկ այնտեղ հարսանիքների ամրագրումներ կային:

Երբ հայտարարվեց, որ պարոն Ծառուկյանը ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր է տեղափոխվում, որպեսզի այստեղ կալանքի միջնորդության հարցը քննարկվի, մի քանի ժամ դատարանի բակում սպասելուց հետո մեզ նոր տեղեկացրեցին, որ նիստը իրականացվելու է առավոտյան ժամը 9-ին: Չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի  դատարկ, մտացածին ու ուրճացված լինի: Հիմա նիստը ընթացքի մեջ է, նախատեսված ժամից ավելի ուշ է մեկնարկել, փաստաբանները պարբերապար պարզաբանումներ կներկայացնեն»,- նշել է Տոնոյանը:

Հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի առանձնատան հետ կապված ևս սահմանափակումներ են դրվել, Տոնոյանը շեշտեց, որ տան անդամները ազատ ելումուտ ունեն առանձնատուն, որևէ ահմանափակում չկա, սահմանափակում կա միայն ընդունելությունների տունը: