774 դիտում, 7 ժամ առաջ - 2026-11-20 17:30
Քաղաքական խաղադաշտ

Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի բարգավաճման գործոններից է․ Զախարովա

Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի բարգավաճման գործոններից է․ Զախարովա

Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի բարգավաճման գործոններից մեկն է` ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը` մեկնաբանելով Դուբլինում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Զախարովան նաև նշել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը սկսվել է Մոսկվայի աջակցությամբ և միջնորդությամբ։ Ու թեև կողմերը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել, ռուսական կողմը նախկինի պես պատրաստ է աջակցելու, եթե նրա ջանքերը պահանջված լինեն` հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։