834 դիտում, 9 ժամ առաջ - 2026-11-20 14:52
Քաղաքական խաղադաշտ

ՀԷՑ-ի շուրջ բանավեճին պետք է մասնակցի Դավիթ Ղազինյանը, ոչ թե Նարեկ Կարապետյանը․ «Ուժեղ Հայաստան»

ՀԷՑ-ի շուրջ բանավեճին պետք է մասնակցի Դավիթ Ղազինյանը, ոչ թե Նարեկ Կարապետյանը․  «Ուժեղ Հայաստան»

Ի գիտություն ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու հետևանքով ՀԷՑ ժամանակավոր կառավարչի աշխատանքը կատարող Ռոմանոս Պետրոսյանի՝ հայտնում ենք, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հանդիսացել է այդ ընկերության գործադիր մարմնի անդամ, ՀԷՑ ՓԲԸ «Կենտրոն» ՏՀՏ-ի իրացման տնօրեն և վերջին ժամանակահատվածում՝ գլխավոր տնօրենի ԺՊ, հետևապես, հենց նրա հետ Հ1-ի եթերում բանավեճի պետք է մասնակցի Ռոմանոս Պետրոսյանը։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը:

 

Ավելի վաղ, Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին՝ ՀԷՑ-ի կառավարման հարցով։