987 դիտում, 11 ժամ առաջ - 2026-11-20 13:19
Քաղաքական խաղադաշտ

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա օրակարգի ընթացիկ հարցերին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ կապերին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին։