297 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-23 14:34
Քաղաքական խաղադաշտ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին․ ինչ են քննարկել

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին․ ինչ են քննարկել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական խորացմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։