Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար քաղաքացի Հայաստանում արդեն անշարժ գույք է ձեռք բերել կամ տուն կառուցելու գործընթացում է։ Այս մասին ասուլիսում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Նրա խոսքով՝ պետական աջակցության ծրագրի շրջանակում հաստատվել է 9042 ընտանիքի հավաստագիր՝ շուրջ 37 հազար շահառուի համար։ Դրանցից 5372 ընտանիք արդեն օգտվել է ծրագրից։
Հավաստագրերի իրացման ցուցանիշով առաջատարը Կոտայքի մարզն է՝ 1534 ընտանիք։ Արմավիրի և Արարատի մարզերում բնակարան է ձեռք բերել համապատասխանաբար 830 և 740 ընտանիք, իսկ Երևանում՝ 537։