351 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-04 11:38
Հայաստանով մեկ

ԼՂ-ից բռնի տեղահանված 53 հազարից ավելի անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

ԼՂ-ից բռնի տեղահանված 53 հազարից ավելի անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Նոյեմբերի 1–ի դրությամբ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 53,039 անձ, ԱԺ-ում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: 

«ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 32,690 անձի, իսկ 14,344 անչափահաս քաղաքացիություն է ստացել անձնագրավորման եղանակով»,- ասել է նա: